Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ 2011 թվականի հաշվետվության մեջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անդրադարձել է մարզի տարբեր ոլորտներում 2011 թվականին կատարված աշխատանքներին: Մարզպետի տարեկան հաշվետվությունը տեղադրված է մարզպետարանի կայքում: «Հեռահաղորդակցության ոլորտում առկա իրավիճակը, հեռարձակվող հանրապետական հեռուստաալիքները ներկայացնելով` մարզպետը նաեւ անդրադարձ է կատարել մարզում գործող տեղական հեռուստաընկերություններին եւ նշել. «Ունենք նաeu 3 տեղական հեռուստաընկերություն՝ «Տավուշը» եւ «Քամուտը»` Նոյեմբերյանում, «Իջեւանստուդիա»-ն` Իջեւանում»:

Ի՞նչ է նշանակում` «ունենք». մարզում գործող տեղական հեռուստաընկերություները ոչ մարզպետի, ոչ էլ մարզպետարանի սեփականությունը չեն: Նա միայն 40 տոկոս բաժնեմաս ունի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունում, այն էլ իրավաբանորեն ձեւակերպված է իր բարեկամի անունով: 12 տարի պաշտոնավարող մարզպետը երեւի չգիտի, որ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից, ավելի քան 5 ամիս, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունը եթեր չի հեռարձակվում»- գրում է «Առավոտ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ