00:51 - 23.05
Դիտվել է 31518 անգամ
Հովիկ Աբրահամյանը՝ բանակում ատամը կոտրելու, եղբայրներով քույրերի հետ ամուսնանալու , Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու մասին (ֆոտո)
13:25 - 23.05
Դիտվել է 15181 անգամ
Փղախտով տառապող հիվանդը վերցվել է դիսպանսեր հսկողության
01:22 - 24.05
Դիտվել է 13529 անգամ
Նոր մանրամասներ Զատիկյանների ընտանիքի ողբերգական պատմությունից. երկու եղբայրների մահը միաժամանակ պատվիրված է եղել
00:35 - 23.05
Դիտվել է 13438 անգամ
Ուրիշներին մի լսեք. «Քավոր Հարութը»` Գյումրիում սպասվող վենդետայի մասին
13:32 - 23.05
Դիտվել է 12334 անգամ
Տիգրան Սարգսյանի մեկնաբանություններն իր ու Գագիկ Խաչատրյանի եկամուտների մասին
«168 ժամ». Պայմանավորվածություն է ձեռք բերվել 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու վերաբերյալ
Փետրվար 04, 2012Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, կոալիցիոն երեք կուսակցությունները վերջին հանդիպումների արդյունքում 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու հետ կապված որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: «Եվ այդ նախնական պայմանավորվածության համաձայն` 23 ընտրատարածք բաժին է հասել ՀՀԿ-ին: Սա նշանակում է, որ կոալիցիոն մյուս երկու կուսակցություններն այդ ընտրատարածքներում թեկնածուներ չպետք է առաջադրեն: Նույն սկզբունքով 7 ընտրատարածք տրվել է ԲՀԿ-ին, 2 ընտրատարածք` ՕԵԿ-ին: Մեկ ընտրատարածք առանձնացվել է ՀՅԴ խմբակցության անդամ, բայց անկուսակցական, «Ավշար» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար, ով նախորդ անգամ պատգամավոր էր դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով: Իսկ մյուս ընտրատարածքներում տեղի կունենա, այսպես ասած, «ազատ մրցակցություն»: Իհարկե, չի բացառվում, որ մինչև առաջադրման շրջանն այս թվերը փոփոխության ենթարկվեն, բայց, թերթի տեղեկություններով, իշխանությունները պայմանավորվել են այս մասնաբաժիններով բաժանել մեծամասնական ընտրատարածքները»,- գրում է «168 ժամ»-ը: