Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ հետաքրքրվել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում արդյոք առաջադրվելո՞ւ է մեծամասնական ընտրակարգով: Հովհաննիսյանը պատասխանել է:

- Որոշում չկա: Մենք պիտի ամեն ինչ անենք` թեկուզ Ազգային ժողովում արտահերթ քննարկման միջոցով համամասնականի հարցը լուծել տալու, որովհետեւ դա բխում է համապատեկան շահերից:  Մենք մեծամասնականի դեմ բան չունենք, ես ծնվել եմ այն երկրում, որտեղ մեծամասնական  համակարգ է: Բայց մեզ մոտ մեծամասնականը ծածկագիր է ֆեոդալականի, ստրկատիրական համակարգի, եւ մենք պետք է այդ նույնացումը մերժենք:

Այսինքն` եթե արդյունքի չհասնեք, չի՞ բացառվում, որ մեծամասնականով կառաջադրվեք թե դուք, թե ձեր մյուս կուսակից ընկերները:

- Կյանքում ոչ մի բան չի բացառվում, բայց նախընտրելի է, որ չհասնենք այդ որոշմանը:

Իսկ «Ազատ դեմոկրատների հետ» դաշինքի հարցում որեւէ նորություն կա՞:

- «Ժառանգությունը» կգումարի իր համագումարը մարտի 2-ին, եւ հիմանական ուղենիշները այնտեղ կհայտարարվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ