Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ նախընտրական այս շրջանում, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ինչպես նաեւ արվեստագետներից ոմանք երազում են իրենց տեղն ունենալ ԱԺ-ում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է նայում այդ «երեւույթին»: «Գիտակցելով, որ դա յուրաքանչյուրի իրավունքն է, այնուամենայնիվ, գտնում եմ, որ, օրինակ, բարձրարվեստ երաժշտին, իսկական արվեստագետին չպետք է ձգի ԱԺ-ն»,- ասաց դիրիժորը:  «Հիշեցնելով, որ տարբեր առիթներով դրական է արտահատվել երգչուհի Շուշան Պետրսյանի հասցեին, ով, ամենայն հավանականությամբ, կգնա ԱԺ, խնդրեցինք կոնկրետ արտահայտվել այս առիթով: «Շուշանին սիրում, հարգում եւ գնահատում եմ իբրեւ երգչուհի: Նա խելացի կին է: Ինձ նույնպես հետաքրքիր են նրա ծրագրերը ու առաջին իսկ հանդիպման ժամանակ կզրուցեմ այդ թեմայով»,- հայտնեց Թոփչյանը»,-գրում է «Առավոտ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ