00:40 - 21.05
Դիտվել է 31116 անգամ
Ինչո՞ւ է 25-ամյա երիտասարդը առանձնակի դաժանությամբ սպանել երիտասարդ աղջկան. Ուշագրավ մանրամասներ
00:07 - 21.05
Դիտվել է 22890 անգամ
Ի՞նչ պատժի է արժանացել 12-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած ոստիկանը
00:25 - 21.05
Դիտվել է 14279 անգամ
Հայտնի երգչուհի Իննան հայհոյել է թուրք DJ-ին
18:32 - 21.05
Դիտվել է 8842 անգամ
Նոր մանրամասներ սառնարանում գտնված նորածինների մասին. մայրը նրանց ծննդաբերել ու սառեցրել է տարբեր տարիների
14:29 - 21.05
Դիտվել է 8823 անգամ
Լավրովն անպատասխան չի թողնի «Եվրատեսիլ-2013»-ում ռուս մասնակցի օգտին ադրբեջանական ձայների կորուստը
«Ժամանակ». «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անպատասխանատու քաղաքական ուժ է
Ապրիլ 17, 2012Թերթն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի` անիմաստ է իշխող կոալիցիայից դուրս գալը, եթե մայիսի 6-ից կոալիցիան այսպես թե այնպես կդադարի գոյություն ունենալ:
«Բայց խնդիրն այստեղ փոքր-ինչ այլ է, քան քաղաքական կոալիցիան: Խնդիրը այդ կոալիցիայի շրջանակում 2011թ. փետրվարի 17-ին ստորագրված հուշագիրն է, որով կան մայիսի 6-ից այն կողմ գնացող թիրախներ, Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստորագրել է մի փաստաթուղթ, որով պարտավորվում է գալիք նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը, իսկ գալիք նախագահական ընտրությունները մայիսի 6-ից հետո են: Միեւնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարել, որ փետրվարի 17-ի այդ հայտնի կոալիցիոն հուշագիրը չեղյալ է համարվում, կամ ինքը հետ է կանչում իր ստորագրությունն այդ հուշագրից:
Այդ ամենը հուշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական առումով անպատասխանատու քաղաքական ուժ է եւ հրապարակային տեսանկյունից մասնագիտացած է ընդամենը բարեգործությունների վրա...»,- գրում է «Ժամանակ» թերթը: