Թերթը գրում է, որ ապրիլի 23-ին ժամը 15-ի սահմաններում ընտանիքի անդամներն իրենց տան նկուղում հայտնաբերել են Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 73-ամյա Հովիկ Ա.-ի դին:
Հովիկ Ա.-ն մի քանի տարի առաջ կորցրել էր կնոջը, ապրում էր հարազատների հետ: Նա տնեցիներին ասել է, որ հոգնել է կյանքից: Տարիներ առաջ սխալ վիրահատության պատճառով նրա զգայարանը խախտվել էր, նա անընդհատ մրսում էր, նույնիսկ ամառվա շոգին ձմեռային վերարկու էր կրում,- գրում է թերթը: