Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Գյումրիի Թատերական  հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանակ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, խոսելով մարդկանց «զոռով», ահաբեկելով  հանդիպումների բերելու մասին, ասել է.  «Այսօր դպրոցականների ծնողներին պարտադրում են բերել իրենց անձնագրերի կոպիաները, բոլոր պետական պաշտոնյաները այսօր զբաղված են ցուցակներ  հավաքագրելով ու փողեր բաժանելով: Այս գործընթացը հանձնարարված է  իրենց:

Ես եղել եմ Շիրակի մարզպետ, ինձ երբեք թույլ չեմ տվել նման կեղտոտ գործընթացներով զբաղվել, և էսօր բոլոր համայնքապետերը իրոք խեղճ վիճակում են հայտնվել: Ասում են կտամ փողը, էսքան ձայն բեր` առանց հաշվի առնելու ի՞նչ կուսակցության ներկայացուցիչ է, ո՞վ է, բարոյական մա՞րդ է:

Դպրոցի տնօրեններին, մեր մտավորականներին բոլորին փչացնում են , և էսօր հանրապետության նախագահն դատախազին հանձնարարականներ է տալիս` ամեն ինչ անել արգելելու ընտրակաշառքները, ամոթ է, ու՞մ եք հանձնարարում, ո՞ւմ ձեռքն եք բռնելու, էնտեղ մի կետ բաց են թողել` բացառությամբ միգուցե  իշխանության ներկայացուցիչների՞»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ