Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Թվում է` կարող ես անձնագրիդ պատճենը տալ ՀՀԿ-ականներին, ու վերջ: Կմտածեն, թե առաջիկա ընտրություններին ձայնդ տալու ես իրենց, քեզ հանգիստ կթողնեն: Բայց, արի ու տես, այդպես չէ:

Անձնագրի պատճենը վերցնելը դեռ սկիզբն է, հետո սկսվում են զանգերը: Ներկայանում են հենց այդպես` ՀՀԿ շտաբից ենք, հետո ասում, թե իրենց մոտ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ին ես ընտրելու, ու խնդրում են հաստատել (խոստում տալ), որ իսկապես ձայնդ հենց նրանց ես տալու:

Բացատրում են, թե հաստատել-չհաստատելը պետք է, որովհետեւ իբր ինչ-որ նշումներ են անում: Հետո բարեհամբույր կերպով դարձյալ անհանգստացնելու թույլտվություն են խնդրում:

Մինչեւ ընտրությունները զանգերով «անհանգստացնելը» հոգեբանական ճնշման մի ձեւ է: Ամեն ինչ սկսվում է անձնագիրը տալուց, իսկ շատերը այդ«անփորձանք» քայլին գնում են աշխատատեղը չկորցնելու վախից կամ ընդհանրապես` վախից»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ