Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ իշխանությունների հանձնողականության բոլոր պայքարողների հասցեին այս օրերին իշխանությունները կեղտոտ քարոզարշավ են կազմակերպել։ Սակայն ուշագրավ է, որ առաջին պլան են մղվել մերձիշխանական մշտական սատելիտները, մի քանի ֆեյսբուքյան հայհոյողներ ու ֆեյքային ողջ արսենալը:

Իսկ իշխանության ներկայացուցիչները մեծամասամբ հրապարակային ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս տեղի ունեցողի մասին, առավելագույնը՝ նրանցից մեկ-երկուսը նորից մուննաթ են գալիս, թե իբր թույլ չեն տալիս իրենց «խաղաղություն» ապահովել։ Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր պատգամավորներին և իշխանության այլ ներկայացուցիչների, բացառությամբ մի քանիսի, առայժմ զերծ մնալ բովանդակային մեկնաբանություններից, հնարավորինս հեռու մնալ լրագրողների աչքից ու բավարարվել սոցցանցային «խայթող», պաթետիկ ու մանիպուլյատիվ գրառումներով:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ երկրում ստեղծված գերլարված փուլերում իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ