Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը, շատերն իսկույն նկատեցին, որ փոփոխություն է եղել առաջատարների կազմում: Ի մասնավորի, զարմանալի էր այն հանգամանքը, որ վերջին վեց տարում խոշոր հարկատուների ցանկի անփոփոխ առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնվել է երրորդ տեղում: Կային խոսակցություններ, որ դա պակաս հարկ վճարելու արդյունք է:

Իրականում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ-ն շուրջ 140 մլն դրամով ավելացրել է հարկերի գծով բյուջետային մուտքերը՝ 2024 թ. հունվար-մարտ ամիսներին վճարելով մոտ 15,6 մլրդ դրամ հարկ։ Օրերս ԶՊՄԿ-ն տեղեկացրեց, որ արդեն այսօր վստահաբար կարելի է կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ընկերության վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ Հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին։

«Այսպես՝ միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում»,-նշված է ԶՊՄԿ պարզաբանման մեջ: Հավելենք, որ նախորդ տարիների թեկուզ միայն առաջին եռամսյակի հարկային վճարումների ցուցանիշները վկայում են, որ վերջին երեք տարում հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ կրկնակի, որոշ դեպքերում՝ նույնիսկ քառակի են աճել են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ