Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սեւան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը․ առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին զրկելով պատշաճ կրթությունից։

Էլիտաները իրենց երեխաներին ուղարկում էին էլիտար դպրոցներ, իսկ մեր ժողովրդի երեխաներին ուղարկում էին այսպես ասած՝ ժողովրդական դպրոցներ՝ անգրագետ դառնալու։ (Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեք զավակները սովորել են էլիտար դպրոց համարվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, աղջիկն լ այս պահին՝ Գերմանիայում խմբ․): 2019 թվականին մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի։ Նրանք ոչ թե ուղղակի անգրագիտություն էին տարածում, նրանք այս միջոցով հպատակներ էին պատրաստում իրենց համար։ Պետք է կեղեքող այս էլիտան փոխարինվի առաջնորդող էլիտայով»։

Ժողովուրդ օրաթերթը այս խոսքերից հետո հարկ է համարում հիշեցնել, որ 24.01.2024թ․, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20, 6 տոկոսը չի սովորում որեւէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։

Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ»։ Նախարարը սա համարեց անթույլատրելի շեմ։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին եւ նա խաբել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ