Թերթը ընտրություններին մասնակցած ուժերից փորձել է գնահատական լսել անցած ընտրության վերաբերյալ: «Միավորված հայեր» կուսակցությունից Ռուբեն Ավագյանը, մասնավորապես, նշել է.
«Ես ասել էի, որ մեծամասնականն արդար չի լինելու, իսկ համամասնականը եղավ 60 տոկոսով ազատ, բայց ոչ արդար: Դրանք տարբեր բաներ են: Արդար ընտրություններին մենք պատրաստ չենք: Հայ ազգը հինգ տարով իր ապագան վաճառեց: Եթե ժողովուրդը իշխանություններին 75 տոկոս ձայն է տալիս, ես էլ ինչ ասեմ: Հինգ տարի վերեւում լինելու է խավարը, ներքեւում` խավարի իշխանությունը»,- գրում է «Իրատես de facto»-ն: