Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու:

«Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից: Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բաշխյանը:

Արդեն այսօր լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը` Զարուհի Փոստանջյանը, եւս վայր է դնելու մանդատը: Լուրն, ի դեպ, մեր հետ զրույցում Փոստանջյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը: Այսպիսով` խորհրդարանում կլինեն Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Սաֆարյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Անահիտ Բախշյանը»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ