Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է, որ Գյումրիում չեն դադարում խոսակցությունները հունիսի 23-ին 23-ամյա Պետիկ Նազարյանի դանակահարության վարկածների մասին: Մամուլում արդեն հրապարակումներ եղան, որ երիտասարդին դանակահարողը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է` Սպարտակը, եւ որ Պետիկը նրա շրջապատի տղաներից է:

Թեեւ Գյումրու քաղաքապետի թիմակիցները համոզված են, որ Սպարտակն այս միջադեպի հետ որեւէ առնչություն չունի, եւ որ մամուլում շրջանառվող տեղեկությունները պատվիրված են, բայց մյուս կողմից էլ` Գյումրիում մի ստվար զանգված համոզված է, որ նման արարքը հեռու չէ ոչ Գյումրու քաղաքապետից, ոչ էլ նրա որդուց:

Ավելին` երեկ Գյումրուց մեզ տեղեկություններ հասան, որ գյումրեցիներն այնքան են բարկացած քաղաքապետի եւ նրա որդու հանցագործ արարքներից, որ մտածում են նամակով դիմել անձամբ հանրապետության նախագահին` Վարդան Ղուկասյանի ռեժիմից ազատվելու համար:

Տպել
Ամենաշատ