Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Որքան էլ ԲՀԿ-ի նախկին քվոտայով նորանշանակ ՕԵԿ-ական եւ ՀՀԿ-ական նախարարները, մասնավորապես` առողջապահության եւ քաղաքաշինության, վստահեցնում են, թե կադրային լուրջ փոփոխություններ չեն լինի, դրանք, այդուհանդերձ, անխուսափելի են: Այդ մասին գրում է «Երկիր» թերթը:

«Այդ նախարարություններում լուրջ եւ լուռ պայքար է գնում մասնավորապես վարչության պետերի պաշտոնների համար:
Այս օրերին հատկապես ՀՀԿ-ականները լուրջ բանակցությունների մեջ են նախարարների եւ նրանց մտերիմների հետ: Ուշագրավ է, որ համոզելու համար բերվում է այն հիմնական փաստարկը, թե տվյալ մարդը, ում համար բարեխոսում են, շատ գործ է արել ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար, եւ հիմա եկել է փոխհատուցման պահը: Ոմանք էլ համոզում են` ասելով, թե արդեն այսօրվանից պետք է մտածել համակարգը ոտքից գլուխ այնպիսի մարդկանցից կազմելու մասին, որոնք շատ վստահելի են եւ նախագահական ընտրությունների ժամանակ «պադվադիտ» չեն անի»,- գրում է «Երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ