Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր մոտ է կանչել նախարարներից մի քանիսին ու իրեն բնորոշ ոճով մի քանի խորհուրդ է տվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Նախ նա խստիվ պահանջել է, որ իր կաբինետի ներկայացուցիչները շատ ուշադիր լինեն իրենց ղեկավարած կառույցներում գտնվող այլ կուսակցականների նկատմամբ, այնուհետեւ նշել է, որ տեղաշարժերի դեպքում լավ կլինի, որ առաջ քաշվեն ՕԵԿ-ական կադրերը: Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա, որ նրանք առաջիկա ամիսներին իրենց համար շատ գործ ունեն անելու եւ որ այս պահին ճիշտը նրանց «պրախոդ» տալն է: Իսկ որ ամենահետաքրքիրն է, ամենակարող վարչապետը պարոնայք նախարարներին չի զլացել «գլխի գցել», որ հիմա սադրանքների ու ինտրիգների ակտիվ ժամանակաշրջան է, եւ որ ինքը այսուհետ հարցը շատ խիստ է դնում, հնարավորինս քիչ շփվել ԶԼՄ-ների հետ` չընկնելով նրանց ծուղակը: Թերթը հավելում է, որ բարձրագույն ՀՀԿ-ականը այդ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ հասկացրել է, որ որոշ նախարարների վերջին ելույթները իրեն բնավ դուր չեն եկել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ