18:01 - 19.05
Դիտվել է 11922 անգամ
Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ուղեւորը քաշքշել է ուղեկցորդուհուն
00:54 - 19.05
Դիտվել է 10093 անգամ
Երեւի այդ շենքը չավարտեմ, որ Դիաբեքիրի մանդատ ստանամ. Արագած Ախոյանը` բնակարանային սկանդալում հայտնվելու մասին
10:19 - 19.05
Դիտվել է 9439 անգամ
Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված մյուս զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր
17:47 - 19.05
Դիտվել է 7347 անգամ
Երեւանի առեւտրի կենտրոնները համալրվեցին եւս մեկով (ֆոտո)
00:04 - 19.05
Դիտվել է 6720 անգամ
Թուրքիայում հայտնի մարդկանց ընտանիքում սեւամորթ երեխայի ծնվելը սկանդալի առիթ է դարձել
«Հայոց աշխարհ». Վիտալի Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնելու
Հուլիս 21, 2012Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, ընտրություններում 32,5 տոկոս ստացած Վիտալի Բալասանյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել: Թերթը այդ կապակցությամբ զրուցել է նրա հետ.
Ինչո՞վ է հիմնավորված նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը. համարում եք, որ դաշտում գործող հիմնական քաղաքական ուժերը չե՞ն արտահայտում ընտրազանգվածի տրամադրությունները։
Նախեւառաջ նրանով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները թե նախկինում, թե այս ընտրություններում սատարել են Բակո Սահակյանին, այն դեպքում, երբ հանրության մի զգալի մասը փոփոխությունների կողմնակից է։ Եվ, այո, մենք պետք է ձեւավորենք այն քաղաքական ուժը, որը տեր կկանգնի այդ մարդկանց իրավունքներին, նաեւ, ինչո՞ւ չէ՝ ԼՂՀ-ն կներկայացնի արտաքին աշխարհին որպես ժողովրդավարական զարգացման ուղին բռնած քաղաքակիրթ հասարակություն։
Արդեն հստա՞կ է, թե որ դաշտում է գործելու այդ քաղաքական ուժը, գաղափարական ինչ ուղղվածություն է ունենալու։
Դա դեռեւս ապագայի խնդիր է, բայց կարող եմ ասել, որ այն միտված է լինելու ԼՂՀ պաշտպանության եւ անվտանգության ամրապնդմանը, համայն հայության համախմբմանը մեր ազգային խնդիրների շուրջ։ Այս քաղաքական կառույցի հիմնական նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ես միշտ լինելու եմ բոլոր նրանց կողքին, ում իրավունքը կփորձեն ոտնահարել:
Նախորդ ընտրություններում պաշտպանում էիք Բակո Սահակյանի թեկնածությունը։ Փաստորեն գործող նախագահը չի՞ արդարացրել ձեր սպասելիքները։
Այո, 2007թ. սատարել եմ Բակո Սահակյանին, հավանություն եմ տվել Բ.Սահակյանի նախընտրական ծրագրին, քաղաքական ուղեգծին, որի հիմնական շեշտադրումներից մեկը Ղարաբաղի լիարժեք մասնակցությունն էր բանակցային գործընթացին, ԼՂՀ պաշտպանության, անվտանգության ամրապնդումը։
Բայց քանի որ Բ.Սահակյանը թե այդ, թե սոցիալական քաղաքականության հարցերում շեղվել է իր հռչակած ուղեգծից, կարճ ժամանակ անց հրաժարական եմ տվել նախագահի խորհրդականի պաշտոնից ու համայն հայությունից ներողություն եմ խնդրել։
Այդուհանդերձ իշխանությունների հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, թե՞ ձեզ համարենք արմատական ընդդիմություն գործող նախագահին։
Ցանկացած երկիր պետք է ունենա լուրջ ընդդիմություն։ Մենք ունենք մեր առաջարկությունները, մեր ծրագրերը, եւ երբ ժամանակը գա, կներկայացնենք մեր մոտեցումները եւ առաջարկները, հարկ եղած դեպքում կպարտադրենք, որպեսզի իշխանությունը չշեղվի իր որդեգրած քաղաքական, սոցիալական, արտաքին կուրսից։ Սա է լինելու մեր առաջնահերթ խնդիրը, որ, վստահ եմ, դառնալու է մեր պետականաշինության կարեւորագույն օղակներից մեկը։