Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Առավոտն» ահազանգ է ստացել «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռչող ուղևորներից այն մասին, որ  ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը   արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա:

«Վերջինս երկիրը պետք է լքեր  ռուսական «Զիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռով, N 506 թռիչքով, սակայն նրան հրավիրել են 2-րդ հարկ` Ազգային անվտանգության ծառայության կաբինետ, այնուհետ, իջեցրել են առաջին հարկ` ոստիկանություն ու ձեռնունայն տուն ճանապարհել: Արդեն 10 րոպե է` ինքաթիռը մեկնել է ` առանց Վարդան Ղուկասյանի որդու:

Ըստ ականատեսների, Սպարտակին ճանապարհելու էին եկել նրա  ողջ շքախումբը` ամբողջ ընկերական շրջապատը` Սլաբոդկա թաղամասի տղերքով, հոր թիկնապահներով, որոնց թիվը 30-իվ ավելի է եղել, սակայն  վերջինս այդպես էլ մնացել է  հայրենիքում: Ըստ ականատեսների, նա եղել է ուղեբեռով, ճամփորդական պայուսակով, իսկ օդանավակայան ժամանել էր ընկերոջ մեքենայով:  Ականատեսների պատմելով, ինքնաթիռի թռիչքը տեսնելով` Սպարտակն անտրամադիր հեռացել է «Շիրակ» օդակայանից:

Մենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ ւ Ղուկասյանի որդուն արգելել  են լքել երկիրը, մի՞ թե ինչ-որ խնդիր կա նրա  հետ կապված, որին ի պատասխան լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասաց` որևէ արգելք չկա, ուր ուզում է  թող գնա: Մնում է ենթադրել, որ   որոշակի թերություններ են նկատվել  քաղաքապետի որդու փաստաթղթերում»,- գրում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ