Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց տեղի հայ համայնքով:

Նա նշեց, որ շուրջ 30 հազար հայ է ապրում Բելգիայում, որից 5-6 հազարը այն հայերն են, որոնք դեռ մինչեւ Խորհրդային Միության փլուզումն էին այստեղ ստեղծագործում, աշխատում: 1991-ից հետո հայերի մի քանի ալիք է եկել այս երկիր, համայնքը համալրվել է թուրքահայերով եւ իրաքահայերով:

Մյուս «մակարդակը» Հայաստանից եկածներն են: Շատերն այստեղ են տեղափոխվել որովհետեւ մինչեւ վերջերս Բելգիան մնացել էր միակը ԵՄ անդամ երկրների մեջ, որը պահել էր համեմատաբար լիբերալ միգրացիոն ռեժիմները:

Տեղի հայ համայնքի քանակական տարրի մասին պատմելիս՝ դեսպանն առանձնացրեց մասնավորապես հայաստանցիներին, որոնցից շատերը, ցավոք, չունեն անգամ այն պարզ իրավունքները, որոնք պարտադիր են Բելգիայում ապրելու համար:

Պարոն Ադոնցի խոսքով, Բելգիայի իրականությանը ինտեգրվելու խնդիր կա եւ ինքնությունը պահպանելու խնդիր: Վերջինս կարեւոր է՝ սերունդներին հայ պահելու եւ հայեցի դաստիարակելու առումով: Դեսպանը համոզված է՝ եթե լավ հայ չեղար, ոչ մի երկրի լավ քաղաքացի չես դառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ