00:01 - 25.05
Դիտվել է 15011 անգամ
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը Ղարաբաղում ոսկու տարածքնե՞ր է հայտնաբերել
19:03 - 25.05
Դիտվել է 10237 անգամ
Ուժեղ կարկուտ Լոռիի մարզում
01:45 - 25.05
Դիտվել է 8741 անգամ
14-ամյա ջրահեղձված տղային ծնողները ղարաբաղյան պատերազմում զոհված հորեղբոր անունն էին դրել
15:56 - 25.05
Դիտվել է 8116 անգամ
Զայրացած տղամարդը սպանել է հղի բժշկուհուն
07:01 - 25.05
Դիտվել է 7148 անգամ
«Ժողովուրդ». Դասախոսը կախվել է
«Իրավունք». SKYPE-ը կարող են գաղտնալսել նաեւ Հայաստանի իրավապահները
Օգոստոս 03, 2012Skype-ը թույլատրել է գաղտնալսումը դատական մարմինների որոշմամբ: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:
«Համացանցի ակտիվիստների համար մի նոր պատուհաս դարձած այս երեւույթի մասին «Իրավունքը» զրուցեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի հետ.
-Ամերիկացիները իրականում այդ հնարավորությունը վաղուց ունեին: Դեռ 2008-ին հայտնի դարձավ որ Skype-ի մեջ կա տեղադրված գաղտնալսումների համար ենթածրագիր: Հիմա խոսքը գնում է կարծես թե նրա մասին, որ դատական մարմինների որոշմամբ այս հնարավորությունը կրվի բոլոր երկրների իրավապահներին:
Իսկ համացանցում ինչ՞ից կարելի է օգտվել, որպեսզի զերծ մնանք գաղտնասումներից:
-Ասեմ, որ նույնիսկ Ֆեյսբուքն իր հերթին խոստովանեց վերջերս, որ կարդում է նամակագրությունները: Պաշտոնապես պատճառը մեկն է` մանկապիղծներին բացահայտելը: Բայց, այսօրվա դրությամբ դեռեւս նման սկանդալների մեջ չեն ընկել Google Hangout ծրագրերը, որոնք տալիս են նմանատիպ հնարավորություններ:
-Իսկ Skype-ում գաղտնալսումներից փրկություն չկա՞:
-Դե, իրականում, կան ծրագրեր, որոնք գրավոր շփումը չեն թույլ տալիս վերծանել: Բայց, իհարկե, դա պետք է երկու կողմն էլ օգտագործի: Կա այդպիսի կլիենտ` Pidgin, բաց կոդով գրված, դա պետք է դրվի, վրայից ավելացվի կրիպտոհամակարգ-OTR (www.pdgin.im, www.cypherpunks.ca/otr)»,- գրում է «Իրավունքը»: