Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

90-ականների սկզբին մի բանի տասնյակ հայկական բանկեր քաղաքացիներից փողեր էին հավաքում՝ տրված գումարի 15-20 տոկոսը միամիտ մարդկանց ամեն ամիս տալու խոստումով։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:

«Մեկ-երկու ամիս տալիս էին, հետո վերցնում էին հավաքած փողերը եւ «թռնում»: Այդ ճարպիկ «բանկիրներից» ոմանք դատվել են, մեծ մասն էլ «գլուխն ազատել է»՝ ինչպես Հայաստանում լինում է այդ տիպի հանցատեսակների դեպքում։ Սակայն փաստ է, որ վերջին 15 տարում այդ խնդիրը վերացավ, եւ հիմա մենք ենք, վարկ վերցնելու դեպքում, բանկերին սարսափելի տոկոսներ մուծում։ Բայց դա այլ խնդիր է՝ հարաբերությունները, այսպես թե այնպես, տեղավորվում են իրավական դաշտում, առանց բազարային հարաբերությունների ծայրահեղ դրսեւորումների:

Քանի որ այդ հարցում տարրական կարգուկանոն հաստատվեց, դա ապացուցում է, որ նույնը կարելի է անել բիզնեսի մնացած ոլորտներում։ Խոսքը տվյալ դեպքում տուրիստական բիզնեսի մասին է:

Զբոսաշրջության դեպքում մենք երբեմն վստահում ենք մեր քրտինքով աշխատած փողերը ինչ-որ խուլիգանների, ուրախ-զվարթ տրամադրությամբ գնում ենք օդանավակայան, բայց հետո պարզվում է, որ ոչ մի ինքնաթիռ էլ չի պատրաստվում մեզ հասցնել ծովափնյա հյուրանոց, որի համար մենք նույնպես վճարել ենք։ Հետեւաբար, պետք է կամ ընդհանրապես հրաժարվել տուրիստական գործակալություններից եւ ինտերնետով գործ բռնել անմիջապես հյուրանոցների հետ, եւ այդ դեպքում գոնե արանքից դուրս է գալիս ոչ հուսալի չարտերային չվերթների խնդիրը, կամ դիմել այն տուրօպերատորներին, որոնք տասնամյակից ավելի ապացուցել են իրենց պարկեշտությունը։ Բայց այս դեպքում էլ պետք է նորմալ, իրավական ուժ ունեցող պայմանագիր կնքել այդ ընկերությունների հետ:

Բայց հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները՝ չի կարելի միայն դրա վրա հույս դնել։ Այստեղ անպայման պետք է իր խոսքն ասի պետությունը։ Ինձ թվում է՝ անհրաժեշտ է խստացնել տուրօպերատորին արտոնագիր տալու պայմանները եւ քաղաքացիներին «քցելու» դեպքում այդ արտոնագիրը անբարեխիղճ ընկերություններից խլել։ Պետությունը պետք է նաեւ նպաստի, որ «քցված» զբոսաշրջիկները դատական կարգով այդ ընկերություններից ստանան նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում։ Թե չէ ես մեր քաղաքացիներին գիտեմ՝ նրանք ինքնուրույն «զահլա» չեն ունենա դատի տալու»,- գրում է «Առավոտ» թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ