00:35 - 17.06
Դիտվել է 13726 անգամ
Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում եւ արտերկրում. Գներ, ծառայություններ
11:21 - 17.06
Դիտվել է 9663 անգամ
Նոր մանրամասներ երեկ Լոռիի մարզում ջրահեղձված 11-ամյա երեխայի դեպքի մասին
11:24 - 17.06
Դիտվել է 9465 անգամ
Խորոված պատրաստելիս 7 մարդ այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց
18:41 - 17.06
Դիտվել է 8099 անգամ
Հայտնի է «Ջրահարս» լողափում խեղդված երիտասարդի ինքնությունը, նա Սեւան էր եկել ընկերների հետ
22:18 - 17.06
Դիտվել է 7380 անգամ
Արտակ Բուդաղյանը շփվում է բացառապես մտերիմ հարազատների հետ, չի ցանկանում այլ մարդկանց տեսնել
«Առավոտ». Արթիկում քաղաքապետի վեց թեկնածուներից չորսը ՀՀԿ-ական են
Օգոստոս 11, 2012Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 6 թեկնածու; Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:
«Սպասվածին հակառակ` երեկ վերջին մեկուկես ժամվա ընթացքում իր փաստաթղթերն է ներկայացրել նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է, ԱԺ ընտրությունների ժամանակ գլխավորել է այս կուսակցության աշխատանքները: Փաստորեն, Արթիկում մրցելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով Հմայակ Աբրահամյանի օրոք աշխատել է որպես փոխքաղաքապետ, հարկայինի նախկին աշխատակից, դաշնակցական Մեսրոպ Բզնունին եւ եւս երկու ՀՀԿ-ականներ` Արթիկի սոցապ բաժնի պետ Արսեն Աբրահամյանն ու մարզահամալիրի տնօրեն Հովակիմ Երիցյանը: Արթիկում ինտրիգային ընտրապայքար է սպասվում, արթիկցիների ասելով, հիմնական պայքարը կընթանա նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ: Քանի որ 6 թեկնածուներից չորսը ՀՀԿ-ականներ են, մենք Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նրանցից որ մեկին է սատարում կուսակցությունը: Ըստ ՀՀԿ պատասխանատուի` դեռ պարզ չէ, քանի որ կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել, նրանք ինքնառաջադրվել են, հետեւաբար եւ ժողով կհրավիրեն եւ այս հարցը կքննարկեն»,- գրում է «Առավոտը»: