ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը երեկվանից սկսել է իր ստուգումները կամ ուսումնասիրությունները գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին։
«Եթե լավ ուսումնասիրեն, դրանից հետո ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը դժվար թե մնա իր զբաղեցրած պաշտոնին»,- գրում է «Հայացքը»: