Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեկ մեզ զանգահարեց Գավառի Հացառատ գյուղի բնակիչ, ԲՀԿ-ական Ա. Բ.-ն եւ ասաց, որ արդեն երկրորդ անգամ անհայտ անձինք պայթեցնում են Գավառում գտնվող ԲՀԿ մատակարարման բազան, որի տնօրենը՝ ոմն Խաչիկ, նույնպես ԲՀԿ-ական է:

Առաջին պայթեցումից հետո տեղի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանը կանչել է Խաչիկին եւ համոզել, որ չբողոքի: Վերջինս էլ ենթարկվել է: Սակայն մեկ շաբաթ անց նորից են բազան պայթեցրել եւ մեծ վնասներ պատճառել, քանի որ բազայում բավականին արժեքավոր գույք եւ իրեր կային:

Մեր զրուցակիցը վրդովված էր, որ կատարվածը չեն բացահայտում, այլ ոստիկանապետի ջանքով կոծկում են, ինչը նշանակում է, որ դիվերսիաները ԲՀԿ-ի դեմ հետագայում էլ կշարունակվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ