Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուքում»՝ նշելով, որ բարեփոխումներից են կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, սփյուռքյան օգնությունն ու ներդրումները, եւ մի քանի գործոնների հետ նշել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցումը։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Հաշվի առնելով իրավապահների վերջին գործողությունները Վ. Օսկանյանի նկատմամբ, ինչպես նաեւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում նրա պահվածքը, այնուամենայնիվ՝ պետք է խոստովանել, որ նրա կողմից այս թեմայի արծարծումը հաջողվածներից չէ, քանի որ ծրագրի կասեցման որոշումն ընդունվել է դեռեւս իր իշխանավարման տարիներին՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով»,- գրում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ