Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«ՀՀԿ-ն ոչնչից չի կաշկանդվում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, 2013-ի նախագահական ընտրություններում, դա ՀՀԿ-ին շա՞տ կկաշկանդի, հակադարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գրում է «Առավոտ» թերթը։

«Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցներում գերիշխող տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»։

Դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարում ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին, եւ Շարմազանովի համոզմամբ՝ ՀՀԿ-ում պահպանվում է վստահությունը, որ վերընտրվելու է Սերժ Սարգսյանը. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք համոզված ենք, որ ով էլ առաջադրվի՝ պայքարելու է երկրորդ տեղի համար»։

 Մեր դիտարկմանը՝ եթե ընդդիմությունը կոնսոլիդացվի ԲՀԿ-ի թեկնածուի շուրջ, Շարմազանովը հակադարձեց. «Ընդդիմությունը պառլամենտական ընտրությունների ժամանակ էլ էր կոնսոլիդացվում։ Բացի այդ, ես չեմ կարծում, որ ընդդիմադիր ողջ սպեկտորը մեկ անձի շուրջ պետք է կոնսոլիդացվի»։ Ինչ մնում է մեր մյուս դիտարկմանը՝ եթե իշխանության շուրջ կոնսոլիդացվում են, ինչո՞ւ ընդդիմության շուրջ հնարավոր չէ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Իշխանության եւ նախագահի շուրջ կոնսոլիդացվել է հասարակությունը»»,- մեջբերում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ