Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների, Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով, ինքը դա նորմալ կընդունի, միայն թե «տղամարդավարի» անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ «չփախչել» իրավիճակից ու լարվածություն չստեղծել:

«Երեկ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ`պարզելու, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպում ունեցել: «Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից, բայց տեղյակ եմ մի բանից, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է մի այլ ձեւ»,- վստահեցրեց ՀՀԿ մամլո խոսնակը` չմանրամասնելով, թե «մի այլ ձեւ» ասվածը որն է»,- գրում է «Ժողովուրդը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ