Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մոտ մեկ շաբաթ տեւած այցելությունը Միացյալ նահանգներ ուներ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նպատակ։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Այսպես, մեր տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք քաղաքական հանդիպումներ, որոնց նպատակը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի` անցած տարիների իրականացրած քաղաքականությունը դրական լույսի տակ ներկայացնելը: Վարչապետը ոչ միայն ներկայացրել է այս իշխանության վերջին տարիների գործունեությունը, նաեւ խոսել է առաջիկա ծրագրերի մասին: ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներից վարչապետը եւ նրան ուղեկցողները բավական գոհ են մնացել: Ասում են` ամերիկյան պաշտոնյաների կողմից նախագահ եւ վարչապետ Սարգսյաններին ուղղված քաղաքական մեսիջները բավական դրական են եղել»,- գրում է «Առավոտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ