Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ում համոզմունք է ձեւավորված, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր առաջադրման մասին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

 «Նրանք պնդում են, որ այդ հարցը կարելի է 99 տոկոսով լուծված համարել: Իսկ ինչո՞ւ ոչ ՀԱԿ համաժողովում, այլ ՀՀՇ համագումարում, չէ՞ որ Տեր-Պետրոսյանը լինելու է ՀԱԿ թեկնածուն, եւ ոչ թե միայն ՀՀՇ-ինը: Սրա բացատրությունն այն է, որ մինչեւ վերջերս Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը չի քննարկվել, քանի որ ավելի հավանական էր համարվում Ծառուկյանի առաջադրումը, իսկ դրանից հետո էլ ժամանակը չէր բավարարի ՀԱԿ համաժողով հրավիրելու համար։

Հնարավոր է նաեւ, որ ՀԱԿ համագումար չի հրավիրվում միայն այն պատճառով, որպեսզի չերեւա, թե իրականում ինչ է մնացել 2008թ. ստեղծված այդ կառույցից: Չնայած ՀԱԿ անդամների պնդումներին, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է, դրանից դուրս համոզմունք կա, որ Տեր-Պետրոսյանը չի գնա նման քայլի, եւ ՀՀՇ համագումարում կառաջադրվի Լեւոն Զուրաբյանը: Բանն այն է, որ եթե վերջինս առաջադրվեր ՀԱԿ-ի կողմից, դրան մաս կազմող ուժերը կարող էին ձախողել դա՝ օգտվել վետոյի իրենց իրավունքից: Մինչդեռ ՀՀՇ-ի կողմից Լ. Զուրաբյանի ՀԱԿ-ի՝ «գծի մեջ» մնացած ուժերը կպաշտպանեն նրան, իսկ մյուսները կորակվեն՝ որպես «իշխանության հետ համագործակցող»»,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ