Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե ՀՀ տնտեսության անկումը հաջողությամբ ապահոված վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատում այս օրերին բերկրանք են ապրում նրա ամերիկյան այցելությունների ու ընդունելության տպավորություններից:

Հպարտությամբ պատմում են, որ այնտեղ Տիգրան Սարգսյանին «գլխի վրա» են ընդունել, այն իր տեսակով աննախադեպ է եղել: Ավելին, պարծենում են, թե վարչապետի «Kennedy High School»-ում ունեցած դասախոսությանը ներկա են գտնվել ականավոր դեմքեր, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու մտավորականներ:

Նրանց թվում է եղել նաեւ Իտալիայում  Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, ում 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց ընդդիմությանն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ