Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  հարցին, թե համաձա՞յն եք կոնգրեսականների այն գնահատականին, որ նրանք, ովքեր առաջադրվում են եւ 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղի համար են պայքարում, ուզում են կերակրատաշտին մոտ լինել, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ ասելով, որ Հրանտ Բագրատյանի հաղթելու հավանականությունը շատ քիչ է: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Ըստ նրա, նույնքան չնչին են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու շանսերը. «Պարզ չի՞, որ քիչ է հավանականությունը, ամեն ինչ կանխորոշված է»:

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հիշեցրել էր Մարտի 1-ի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի առնչությունը, այսօր հրավիրած ասուլիսում նշեց ՀԱԿ առաջնորդի՝ միանձյա որոշումներ կայացնելու մասին: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ հակասություն չկա՞, որ մի կողմից ասում եք՝ ամեն ինչ արել եւ անում ենք ընդդիմության համախմբման համար, մյուս կողմից հարվածներ եք ուղղում ընդդիմությանը, ՀՅԴ-ն ընդդիմության դեմ ուղղված նոր գի՞ծ է որդեգրել: Ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը հերքեց. «Ոչ, ոչ մի նման բան չկա: Հակաքարոզչություն չկա: Մենք երբեք հակաքարոզչությամբ չենք զբաղվել, ուղղակի դա մեր ոճը չի: Սխալ տպավորութուն է, որ Կոնգրեսի դեմ ենք ելել: Մենք էլի ամեն ինչ անում ենք՝ ընդդիմության համախմբման համար եւ ոչ մի հակառակ բան չենք արել»»,-  մեջբերում է «Առավոտը»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ