Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ում, երեւում է, վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

«Դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ կոնգրեսականները կարծես հատել են այն սահմանագիծը, երբ տարաձայնությունները դեռ քննարկելի են։ Այժմ, ավելի շուտ, տեղին է խոսել ոչ թե տարաձայնությունների, այլ խոր հակասությունների եւ հակադրությունների մասին։ Մի շարք հանգամանքներ մինչ այժմ էլ էին նման ենթադրությունների տեղիք տալիս, սակայն դրանք առավել ընդգծվեցին Նիկոլ Փաշինյանի հարցադրումներով, որոնք նա ներկայացրեց նախկինում իր խմբագրած թերթում երեք օր շարունակաբար տպագրված ընդարձակ հոդվածում։

Ի՞նչ էր եղել։ Եթե հակիրճ, ապա ընդամենը այն, որ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ՀԱԿ խմբակցության անդամ Ն. Փաշինյանը նշել էր, որ ՀԱԿ-ը երկու խոշոր սխալ է գործել. Երկխոսությունը եւ «այն պրոցեսը, որ հանրությանը հայտնի է  որպես քաղաքագիտական վերլուծություն»,- գրում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ