Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել:

Նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր  որդու` Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանին` խնդրելով գալ Հայաստան եւ ղեկավարել իր նախընտրական շտաբը: Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է:

Նա մի քանի օր ժամանակ է խնդրել` պատասխանելու առաջարկին եւ, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: «Ժառանգությունն» առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ