Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե ՀԱԿ-ում տեղի ունեցող զարգացումները ձնագնդի էֆեկտ են ստանում: Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստն այդպես էլ որեւէ լուրջ հարց չի քննարկել, բացի Սասուն Միքայելյանի հարցազրույցից, որին որոշել են չպատասխանել, որպեսզի էլ ավելի չբարդացնեն առանց այդ էլ բարդ վիճակը:

Միեւնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գեւորգյանը փակել ՀԱԿ գրասենյակի դռները, ինչի արդյունքում ԺՀԿ-ն ստիպված է եղել նիստ գումարել «Ազատ դեմոկրատների» գրասենյակում: ՀԱԿ-ում դա անթույլատրելի են համարել:

Քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաեւ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաեւ Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը եւս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին:

Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ մեր աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ  պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը: Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ  ներքին ժողովրդավարությանը, որովհետեւ այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ