Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախագահի ընտրություններից հետո, մայիսին տեղի են ունենալու Երեւանի քաղաքապետի եւ ավագանու նոր ընտրություններ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ։ Երեկ ԱԺ եկած Գագիկ Բեգլարյանին «Ժամանակը» հարց ուղղեց՝ ճի՞շտ է, որ ուզում է նորից քաղաքապետ դառնալ եւ ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցելո՞ւ է։ «Քաղաքապետի ընտրությունները կատարվում են համամասնական ընտրացուցակով, որտեղ ավագանու ցուցակը որոշում են ՀՀԿ կողմից ներկայացվելիք մարդիկ, իրանք կորոշեն։ Ոնց կուսակցությունը որոշում կկայացնի, մենք էդ ձեւ կծառայենք կուսակցությանն ու ժողովրդին»,- պատասխանեց Բեգլարյանը՝փաստացի չթաքցնելով, որ դեմ չէ կրկին քաղաքապետ դառնալուն»,- գրում է  «Ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ