Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթի հետ զրույցում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպական տարածաշրջանային ներկայացուցիչ Մայքլ Վեյհարտը՝ մեկնաբանելով ֆրանսիական հիպերմարկետների «Կարֆուր» ցանցի՝ ՀՀ մուտք գործելու հետ կապված խոչընդոտների մասին տարածված լուրերը, ասել է. «Ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների օրինակից կարող եմ ասել, որ այնպիսի հզոր ցանցը, ինչպիսին «Կարֆուրն» է, կարող է ազդել թե քաղաքականության, թե ընդհանրապես երկրի տնտեսության վրա։ Եվս մեկ փաստ, որին ես ծանոթ եմ՝ Հայաստանում մենաշնորհները հիմնականում պարենամթերքների ներմուծման հետ են կապված, եւ տնտեսության ու քաղաքականության փոխկապակցվածությունը, երբ մենաշնորհներ ունեցողները, որոնք ազդեցություն ունեն կառավարության վրա, վարվող քաղաքականության վրա, միգուցե կվախենային մրցակից ունենալ այդ բնագավառում։

Եթե ձեր կառավարությունը վերջիվերջո արգելի «Կարֆուրին» գալ Հայաստան, փաստորեն սա կլինի այն դեպքը, որ կարող է հետեւանք ունենալ երկրի քաղաքականության, հետագա զարգացումների վրա: Դա կարող է ազդեցություն ունենալ այլ ներդրողների հետ կապված, քանի որ, բնականաբար, եթե կան նպատակներ, որ ուզում են այստեղ ներդումներ անել, նման մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում, այսուհետ նրանք կմտածեն՝ գործունեություն ծավալե՞լ, թե՞ ոչ, եթե այստեղ կա մի խումբ, որը կարող է ազդեցություն ունենալ երկրի ղեկավարության եւ ընդհանուր քաղաքական որոշումների վրա»:

«Ըստ նրա՝ շատ ներդրողներ, այդ թվում՝ գերմանացի, ամենամեծ ուշադրությունը դարձնում են երկրի իրավականության վրա: Եվ, իհարկե, պոտենցիալ ներդրողները քննում են, հետեւում են, թե ինչ է կատարվում երկրում, եւ, ըստ Վեյհարտի, այս դեպքը նույնպես կունենա իր ազդեցությունը, որ միջազգային ներդրողները փոխեն իրենց որոշումը եւ Հայաստանում ներդրումներ չանեն»,- գրում է  «Ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ