Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն առաջարկել է ֆրանսիական «Carrefour» ցանցին իր ունեցած տարածքը՝ հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Խոսելով պատճառներից, նա նշել է, որ շենքը չէր համապատասխանում իր ֆիզիկական բնութագրերով։ «Հայաստանում գոյություն ունեցող շենքերը չեն կարող այդ պահանջներին բավարարել, որովհետեւ պահանջվում է, որ 1 քառակուսի մետրը դիմանա ոչ պակաս քան 1000 կիլոգրամ»,-  ասել է նա, նշելով, որ Հայաստանի շենքերը պակաս քաշի են դիմանում։ «Կարֆուրն ունի ծանր սարքավորումներ, դրա համար կամ նրանց պետք է առաջին հարկ տալ, ուր միջհարկային ծածկեր չկան, կամ հատուկ շենք սարքել», – կոնկրետացրել է նա։ Պատգամավորը հայտնել է նաեւ, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Carrefour»-ն իր շենքը կառուցում է Ավանում, ընդ որում՝ շինարարությունը վաղուց է սկսվել»,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Կարդացեք նաև
Ամենաշատ