Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեկ առավոտյան միջազգային շուկաներում ցնցումներ արձանագրվեցին, որոնք պայմանավորված էին ԱՄՆ բյուջեի ծախսերի հնարավոր կրճատումներով, ինչպես նաեւ Չինաստանի տնտեսությունում արձանագրված ոչ լավատեսական ցուցանիշներով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Սրա արդյունքում հումքային ապրանքների գները բորսաներում սկսեցին կտրուկ նվազել:
Հայաստանի համար սա զգալի է այնքանով, որ իջնում են նավթի եւ պղնձի միջազգային գները: Նավթի գների անկումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազմանը, ինչպես դա եղավ 2009 թվականին: Սա կարեւոր է նրանով, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ: Իսկ պղնձի եւ ընդհանրապես գունավոր մետաղների գների անկումը վատ ազդեցություն է թողնում Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների հանքաքարերն են»,- գրում է «Հայկական ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ