Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթի հետ զրույցում  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը պնդել է, որ Ծածկած շուկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է պայմանագրային բոլոր պահանջները՝ չպահպանելով ոչ միայն շինության արտաքին տեսքը, այլ նաեւ ներքին տեսքը։

«Շինության ներսում, բացի նրանից, որ կամարները քանդված են, այլ շինություն է կառուցվել, որը տանիքից բարձր է։ Դրա համար երկու անգամ մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանը զգուշացրել են, սակայն ոչ մի տեղաշարժ։ Այժմ նոր նախագիծ է ներկայացվել մշակույթի նախարարություն, բայց Արամ Սարգսյանը հարցնում է. «Ինչո՞ւ դատախազությունը չի արձագանքել, որին դիմել է մտավորականության մի ստվար խումբ։ Ո՞նց է իշխանությունը պատկերացնում ժողովրդի հետ անմիջական կապը։  Այս երկրում անձեռնմխելիներ չպիտի լինեն, որպեսզի մարդիկ հավատան իշխանության արդար լինելուն»»,- մեջբերում է «Առավոտը»։

Տպել
Ամենաշատ