Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» իշխանական աղբյուրները` իրենք համաձայն են, որ ապրիլի իննին Րաֆֆին միտինգ անի, երթ անի, սակայն պետք է բանը չհասցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է` երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն:

Ի դեպ, ԲՀԿ մեր աղբյուրներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որեւէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի իննի երդմնակալության «արարողությանը», երթին եւ կամ միտինգին: Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերեւներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն  ավագանու ընտրությունների «հաշվով»:

Պայմանավորվածության հիմնական առանցքում  «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի եւ մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաեւ պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր  երանգներ ստացող պայքարը  ֆեյսբուքյան տիրույթում: 

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ