Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» տեղեկություններով, ԲՀԿ-ն, անկախ ընտրությունների արդյունքներից, որեւէ կերպ չի ներգրավվելու հետընտրական զարգացումների մեջ, չի մասնակցելու որեւէ բողոքի ակցիայի, որոնք պատրաստվում են իրականացնել ՀԱԿ-ը եւ մնացյալները, այդ թվում եւ չի մասնակցելու արդեն իսկ հայտարարված մայիսի 9-ի նախախորհրդարանի միտինգին:

«Ծառուկյանն ինչո՞ւ պետք է Օսկանյանի համար միտինգ անի»,- հարցնում են որոշ ԲՀԿ-ականներ, մանավանդ որ, ըստ նրանց,  կա նախնական պայմանավորվածություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարների մակարդակում, որ ԲՀԿ-ն է լինելու երկրորդ տեղում, որովհետեւ, որքան էլ որ իշխող կուսակցության «ուղեղային կենտրոնները» գտնում էին, որ պետք է հասնել նրան, որ երկրորդ տեղում լինի «Բարեւ, Երեւան» դաշինքը, եւ մայրաքաղաքում առանձին վերցրած տեղի ունենա ԵԺԿ երեք կուսակցությունների միասնություն` եվրաինտեգրման «դրոշի» ներքո, «Ժառանգությունը» չի ձգում` ոչ սոցիալական հարցումներով եւ ոչ էլ իր պահվածքով:

«Մենք մեկ այլ վտանգի առջեւ ենք կանգնած. մայիսի 5-ի ընտրություններից հետո կուսակցության որեւէ թեւը, ըստ ամենայնի, կլքի կուսակցությունը, հիմա դժվար է ասել, թե որը, բայց որ էսպես շարունակվել չի կարող, դա հաստատ է»,- ասաց ԲՀԿ մեր զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ