Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակի»  տեղեկություններով, առաջիկայում կառավարությունը, նոր փոխվարչապետների ինստիտուտի ներդրմանը զուգահեռ, ձեռնամուխ է լինելու կառուցվածքային-կազմակերպչական նոր փոփոխությունների: Մայիսի 20-ին մեկնարկող ԱԺ քառօրյային իր ծրագիրը ներկայացնելուց, հաստատելուց հետո սկսվելու է ստուգող գերատեսչությունների՝ տեսչություների կրճատման` օպտիմալացման գործընթացը: Դրանց քանակը կկրճատվի, եւ մոտ 2 տասնյակից կմնա 8-ը:

Նախատեսվում է վերացնել գերատեսչական մի շարք, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական տեսչությունները, որից հետո կառավարությունը ձեռնամուխ կլինի իրեն առընթեր մարմինների  փոփոխությանը: Իսկ դրանք 6-ն են` պետեկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, ազգային անվտանգության, պետգույքի կառավարման, ավիացիայի, միջուկային անվտանգության կոմիտեները:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ