Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջիկայում հնարավոր է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լուծարվի եւ միանա «վերականգնվող» ՀՀՇ-ին: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Այս առնչությամբ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն սկսվել են ներքին բանակցությունները ԱԴԿ-ի հետ, եւ ակնհայտ է, որ այստեղ ամենեւին էլ դեմ չեն նոր քաղաքական ուժի հետ միավորվելուն:

«Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանի հեռացումն արդեն լուրջ հիմքեր է ստեղծել, որպեսզի առաջիկայում այս կուսակցությունից այլ անդամներ եւս համալրեն «նոր» ՀՀՇ-ի շարքերը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, կուսակցության հնարավոր «փլուզումից» խուսափելու համար, այստեղ որոշել են առանց լուրջ ցնցումների, «սահուն» անցում կատարել նոր քաղաքական ուժի հովանու տակ:

Ուստի առաջիկայում չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատների» կուսակցապետերը հայտարարեն, թե իրենց ու ՀՀՇ-ականների գաղափարական հենքը նույնն է: Հարցականի տակ է մնում ԱԺ խմբակցության այս կուսակցության նախ` երկու, իսկ այսօր արդեն մեկ անդամի կարգավիճակը: Ժամանակին նրանք «Ժառանգությունն» էին ներկայացնում, հետո պարզվեց` ԱԴԿ, հիմա էլ` ՀՀՇ»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ