Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, եւ, հավանաբար, սրան է գումարվել նաեւ մամուլի նկատմամբ իր եւ իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը:

Եվ առաջինը, ինչն արել է՝ պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ըստ գերատեսչական մեր աղբյուրների, այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ եւ ընդդիմադիր մամուլին:

Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է եւ պետության հիմնական պարտականություններից մեկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ