Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս սկսել է հաճախակի մասնակցել օդանավակայանում Սերժ Սարգսյանին ճանապարհելու եւ դիմավորելու պաշտոնական արարողություններին:

ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այդ հարցը, ասաց, որ Ծառուկյանը ՀՀ ԱԱԽ անդամ է, հետեւաբար մասնակցում է արարողակարգային միջոցառումներին: Մեր հարցին, թե ինչու նույն Ծառուկյանը չի մասնակցում ԱԱԽ նիստերին, Տոնոյանը պատասխանեց. «Արարողակարգային միջոցառումների մասնակցելու մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել»:

Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն այս տարվա ապրիլի 9-ին այդպես էլ չմասնակցեց Ս. Սարգսյանի երդմնակալությանը: Ավելին, ո՛չ ինքը, ո՛չ կուսակցությունը 2013-ի նախագահական ընտրություններից հետո չշնորհավորեցին Ս. Սարգսյանին: Հետաքրքիր է, ի՞նչ է փոխվել այս ամիսների ընթացքում:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ