Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի դեպքին եւ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անեինք մենք, որ չարեցինք նրան օգնելու համար, բացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի Մոսկվա կատարած այցից՝ ասել է. «Միայն դա չէ: Որքանով ես տեղյակ եմ, իրեն այցելեցին մեր դեսպանատան ներկայացուցիչները, դեսպանը հանդիպեց իրենց արտգործնախարարի հետ, դեսպանը խոսեց եւ այլն:

Պետք է նշանակություն չտալ Կարեն Անդրեասյանի նամակին, այսպիսի վիճակում այդ անձնավորության համար մեկ այցելությունը, մեկ լուրը արժե մի կյանք: Իսկ հիմա, ես կարծում եմ, Հրաչյա Հարությունյանի պաշտպանության խնդիր է դրված»: Մեր հաջորդ հարցին էլ՝ կհաջողվի նրան տեղափոխել Հայաստան, թե ոչ, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես այսօր կարդացի, որ տեղափոխումը հնարավոր է միայն դատավճռից հետո, այդպիսի դեպքերում, պրակտիկան դա է ցույց տալիս, որ դատավարությունը պետք է գնա այնտեղ, որտեղ դեպքը կատարվել է, բայց ընդհանուր առմամբ, արտահանձնումը` տեղափոխումն է հենց դատական գործընթացի ժամանակ, եւ ես կարծում եմ, որ դա պետք է արվի օր առաջ:

Այ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել: Բացի այդ, համոզված եմ, մեծ է դերը մեր հայ համայնքի, լավ կլիներ, որ Ռուսաստանի հայերի միությունը եւ համայնքը ավելի շատ ուշադրություն դարձնեին տուժածների վրա: Իսկ այն անպատկառ լրագրողը մեզ դրեց լրիվ մի ուրիշ վիճակի մեջ, բոլորս լարվեցինք…»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ