Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» տեղեկություններով, Մոսկվայում անհայտ պայմաններում ձերբակալված, Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանի գործում որեւէ տեղաշարժ դեռեւս չկա: Նորիկ Թեւանյանը, ում հրավերով Ասատրյանը ժամանակին Մոսկվա էր մեկնել, նույնպես ձեռքերը լվացել է նրանից:

Օրերս Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից ոմն գեներալ Հարությունյան խորհրդի անունից հայտարարել է, որ Սարգիս Ասատրյանը ոչ մի կապ չի ունեցել եւ չէր կարող ունենալ իրենց հետ: Եվ դա այն դեպքում, երբ նույն գեներալն աշխատել է այն գրասենյակում, որի ղեկավարն էր Սարգիս Ասատրյանը:

Ըստ նույն աղբյուրների`  Սարգիսի մոսկովյան վարձով բնակարանից ռուս ոստիկանները մեծ քանակությամբ նարկոտիկ են առգրավել, սակայն թույլ ազդեցության, որն ընդունված է օգտագործել սրճարաններում` երիտասարդների կողմից. դրանք գրեթե համատարած կիրառվող դեղորայք են: «Ինքը երբեք չի օգտագործել նման բաներ, ավելին` նա չէր էլ ծխում,- ասաց մեր աղբյուրը`  հավելելով:- Եթե Նորիկը սահմանազատվել է Սարգիսից, ուրեմն Սաքոն ստիպված կլինի երգել նարկոտիկների առնչությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ