Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, արդեն մեկ շաբաթից ավելի, հացադուլ են անում 2 դատապարտյալ: Ըստ տեղեկությունների, նրանց են պատրաստվում միանալ նաեւ մոտ 10-15 հոգի:

Հացադուլավորներից մեկը 13 տարվա ազատազրկման դատապարտված 45-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է, մյուսը՝ 43 տարեկան, 8 մլն դրամ յուրացման համար դատապարտված «Լոռի ջրմուղ» ընկերության բաժնի պետ Արտակ Գինոսյանը:

Հացադուլը կապված է նրանց գործերի հետ, սակայն «Վանաձոր» ՔԿՀ-ում նմանօրինակ բողոքի դրսեւորումները հաճախակի բնույթ են կրում: Իսկ անցյալ ամիս այս ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, հացադուլի դիմելուց հետո, 50-ից ավելի երկաթյա մեխեր էր կուլ տվել, որոնք նրա օրգանիզմից հեռացվեցին վիրահատության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ