Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե կարկուտից տուժած արմավիրցիների համար բացված հիմնադրամը կգործի եւս 9 օր, եւ միայն ամսի 15-ին գումարները կփոխանցվեն հասցեատերերին. այս մասին լրագրողին տեղեկացրել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ում նախաձեռնությամբ էլ բացվել էր հիմնադրամը։

«Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ: Չնայած նշել էինք, թե հիմնադրամը կգործի մինչեւ օգոստոսի 1-ը, բայց քանի որ հնարավոր է, որ մարդկանց կատարած փոխանցումները դեռ նստած չլինեն հաշվի վրա, դրա համար որոշել ենք հետաձգել մինչեւ օգոստոսի 15-ը»,- ասել է Ալեքսան Պետրոսյանը:

Հիմնադրամին փոխանցվել է 240 միլիոն դրամ, ընդ որում 5 մլն-ն՝ օգոստոսի 1-ից հետո, թեպետ կարկտահարության պատճառած վնասը 25 միլիարդ դրամ էր հաշվվում: Պատգամավորն ասել է, որ պետք է որոշվի, թե ինչ ձեւով հանձնաժողով կազմեն, որպեսզի գումարները յուրաքանչյուր գյուղում բաժանվեն արդարացի ձեւով։

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ