Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Երեկ մենք անդրադարձել էինք մոտ մեկ տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքին, գրել էինք, որ դեռ հանցագործությունը չի բացահայտվել։ Գողությունը կատարած անձի նկատմամբ էլ թեեւ հետախուզում է հայտարարված, սակայն նրան հայտնաբերել իրավապահներին առայժմ չի հաջողվել։ Հրապարակումից հետո, երեկ, խմբագրություն էր զանգահարել Արմեն Բաղդասարյանի ընկերոջ որդին եւ, չցանկանալով ներկայանալ, ասաց, որ «պետք չէ ամբողջ մեղքը բարդել Արմեն Բաղդասարյանի վրա, այնպես չի, որ Վաղարշ Աբրահամյանն այս հարցում սուրբ է»։

Մեր խնդրանքին՝ մեկնաբանել իր խոսքերի ենթատեքստը, նա չարձագանքեց։ Բայց տեղեկացրեց, որ գողությունից օրեր անց գողացված ոսկու 7 կիլոգրամից 4 կիլոգրամը հայտնաբերվել է Բաղդասարյանի տնից եւ վերադարձվել Վաղարշ Աբրահամյանին։ Մեզ զանգահարած անձը նաեւ ասաց, որ այս գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, մինչեւ դա չցանկանա Վաղարշ Աբրահամյանը»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կգ ոսկի, անհետացել էր Հայաստանից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ